Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Մ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Էրեբունի ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում 26.09.2012թ. առանց իրացնելու նպատակի` իր օգտագործման համար, փորձել է ապօրինի ձեռք բերել խոշոր չափի` 4,06 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Քրեական գործով որպես իրեղեն ապացույց են ճանաչվել դուրերից կոմպլեկտ, հղկաթուղթ, լաք, վրձին, երկու բջջային հեռախոս և երեք հեռախոսային քարտերը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net