Պետության սեփականության հողամասերն օտարվում են սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու, ուղղակի վաճառելու կամ աճուրդի միջոցով:
Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է`
- իրավաբանական անձանց և քաղաքացիներին կամ նրանց իրավահաջորդներին` մասնավորեցված ձեռնարկությունների ու սեփականաշնորհված սակավաբնակարան շենքերի ու շինությունների պահպանման և սպասարկման համար.
- ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց` պետական կամ համայնքային սեփականությանը պատկանող այն հողամասերը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են օգտագործման` բնակելի, հասարակական կամ արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման և սպասարկման նպատակով.
- օրենքներով և պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց.
- սոցիալական կամ բարեգործական կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով պետության սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ։ Կառավարության համապատասխան որոշմամբ և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրում պետք է սահմանվեն իրականացվելիք ծրագրերը կամ ներդրման չափն ու պայմանները, ինչպես նաև հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պատասխանատվությունը:
- պետության կամ համայնքի կարիքների համար կատարվող գնման մասնակցին, երբ գնման առարկա է հանդիսանում մասնակցի պատվերով տվյալ հողամասի վրա կառուցվելիք շենքի, շինության հետագա վաճառքը պետությանը կամ համայնքին:
Հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, իսկ բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման և uպաuարկման համար՝ սահմանված կարգով հատկացված, uակայն դեռևu չկառուցապատված հողամաuերի համար ոչ պակաս, քան տվյալ պահին գործող կադաuտրային գինը:
Հողերի կադաստրային գները, ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net