Տարել են գերեզմանոց և հափշտակել «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը` Եղվարդ քաղաք)վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Գալոյանի (անուն, ազգանունը փոխված է):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցավոր համաձայնության գալով Կարեն Սարգսյանի և Հայկ Մնոյանի (անուն, ազգանունները փոխված են) հետ, 1999թ. մարտի 23-ին` ժամը 18-ի սահմաններում, ավտոմեքենա գնելու պատրվակով, տանից դուրս են հանել Երևան քաղաքի Ս. Հակոբյանին և նրան իր «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենայով տարել են Կոտայքի մարգի Ջրվեժ գյուղի գերեզմանոցի մոտակայքում գտնվող ձորը, որտեղ դանակի սպառնալիքի տակ Ս.Հակոբյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պարանով և թափանցիկ կպչող ժապավենով կապել են նրա ձեռքերը և բերանը, ավազակային հարձակման միջոցով հափշտակել են 6.436.560 ՀՀ դրամ արժողությամբ Ս.Հակոբյանին պատկանող «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել