Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են.
«Արցախի ապաստարաններում գտնվող մարդկանց անհրաժեշտ սննդամթերք եւ դեղորայք է հասցվում՝ անկախ ռիսկային հանգամանքներից։
Հումանիտար օգնության բաժանման աշխատանքներին ներգրավված է նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ ու բոլոր աշխատանքներին անմիջական մասնակցությամբ։
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործընկերներ Սասուն Սարուխանյանի և Շահեն Հայրապետյանի ուղեկցությամբ սնունդ ու դեղորայք է հասցվում դրանց կարիք ունեցողներին»։