Ինչո՞ւ էին ամերիկյան բանտերից մեկում միացնում Metallica խմբի ստեղծագործությունները

Ամերիկյան բանտերից մեկում դատապարտյալներին տանջելու համար միացնում էին Metallica խմբի ստեղծագործությունները:

Խմբի վոկալիստներից Ջեյմս Հետֆիլդը մի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ դեմ չէ, որ իրենց խմբի երաժշտությունը նման նպատակով օգտագործվի:

Նա ասել է. «Մենք ինքներս ենք տանջել մեր ծնողներին և կանանց երկար տարիներ այդ երաժշտությամբ»:

«Իրականում պետք է իմանալ, որ պատժի նպատակը դատապարտյալների ուղղումն է, այլ ոչ թե նրանց տանջելը»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:

Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել