Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում. մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.
տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Անտոմս ուղևորների թռիչքը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, տրամվայով, քաղաքային և մերձքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:
Աղբյուր՝ Իրավաբան.net