Ու՞մ պետք է ծառայի ծառայողական մեքենան

Գուցե որևէ մեկի մտքով չի էլ անցնում ստորև նշված արարքի պատժելի լինել-չլինելու մասին: Խոսքը վերաբերում է պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը անձնական կարիքների համար օգտագործելուն: Պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը անձնական կարիքների համար օգտագործելը մեր հասարակությունում այնքան բնական ու ընդունելի երևույթ է, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող և բավականին մասսայականություն վայելող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի հեղինակներն այդ երևույթը մատուցում են հեռուստադիտողին որպես միանգամայն նորմալ երևույթ:

Ինչևէ, այդ արարքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` տասը հազար ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել