Ավտովթար «Փարվանա» ռեստորանի մոտակայքում. երկու հոգի տուժել են

Ապրիլի 2-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 VS 120 պետհամարանիշի ավտո­մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 1978թ. ծնված Միքայել Կարախանյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ ուղևոր` 1987թ. ծնված Արթուր Գրիգորյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել շտապօգնության և ոստիկանության հերթապահները:

Ըստ բժիշկների՝ Մ.Կարախանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Գրիգորյանինը` բավարար:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել