Նախկինում դատված, դատվածությունը մարված Գրիգոր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 09.00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակարաններից մեկում, գործով չպարզված հանգամանքներում, իր կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակահերթ է արձակել եղբոր` Գագիկ Մանուկյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Գրիգոր Մանուկյանը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net