Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ստեփան Ք.-ի (անունը փոխված է) դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 1988-1990թթ. ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Նոյեմբերյանի շրջանի Պտղավանի սովխոզի դիրեկտոր՝ ադրբեջանաբնակ հայազգի ընտանիքների ներգաղթի հետ պայմանավորված` վերջիններիս վերաբնակեցման նպատակով, գյուղից ադրբեջանցի ընտանիքների, այդ թվում` սովխողի գանձապահ, ազգությամբ ադրբեջանցի Մահեդ Աղաքշիևի մեկնելու ժամանակ` 1988թ. նոյեմբեր ամսին, սովխոզի պարետ, հանգուցյալ Վոլոդյա Հ.-ի միջոցով, Մահեդ Աղաքշիևից ձեռք է բերել գյուղի բնակիչների կրակային պատրաստակամությունը բարելավելու նպատակով Նոյեմբերյանի շրջանի ԴՕՍԱԱՖ-ի կողմից վերջինիս տրամադրված, գործարանային արտադրության 5.6մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող թվով 400 հատ փամփուշտներ, որոնք մինչև 2013թ. հունվարի 14-ն ապօրինի կերպով պահել է իր շենքին հարակից ավտոտնակում:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net