Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է.
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ:
Լուսանկարը՝ Tert.am-ի