Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Սամվել Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կեցաղային հարցի շուրջ վիճաբանելով Սուսաննա Ա.-ի հետ, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով բազմիցս հարվածել է Սուսաննայի մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ վերջինս պատճառել առողջությանը ծանր մարմնական վնասվածք` կյանքին վտանգ սպառնացող:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net