Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի

Իրանի իշխանությունները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից իրենց տարածքում պարբերաբար եկող հարվածները: Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Նման հարձակումները կրկնելու դեպքում Իրանը անտարբեր չի մնա», – նրա խոսքը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դիվանագետը հավելել է, որ «սահմանային շրջաններում բնակվող Իրանի քաղաքացիների անվտանգության ապահովումը երկրի զինված ուժերի համար առաջնահերթ խնդիր է»:

IRIB-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտուց արձակված ութ հրթիռ է պայթել Իրանում, մի քանի տուն է վնասվել, մեկ մարդ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, ըստ IRIB- ի, հակամարտության սրման ընթացքում մոտ 50 հրթիռ ու արկ է ընկել Իրանում:

Հոկտեմբերի 7-ին Իրանը բողոքի պաշտոնական նոտաներ է ուղարկել Բաքվի և Երևանի կառավարություններին ՝ երկրի տարբեր մասերում պատահական հարվածների հետ կապված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել