Մեր «սպիտակ բանակի» «Սմերչը», «Լոռա» հրթիռը, «Իսկանդերը»․ Արմեն Մուրադյանը՝ բժիշկների մասին

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակում է այս օրերին Արցախ մեկնած «սպիտակ բանակի» անդամների լուսանկարներից։

«Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արման Հովհաննիսյանն առաջնագծի վիրահատարանում է ՝ վստահ, ուժեղ ու հաստատակամ, իր առաքելություն է իրականացնում․․․ Հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ»։

«Բժիշկ Մարտիրոսյանն առաջնագծում է՝ իր 2 զավակների հետ․․․»։

««Էրեբունի» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի ղեկավարը՝ Միքայել Մանուկյանը, առաջնագծում է եղել առաջին օրերից․․. Վստահ եղեք, առողջապահական համակարգը պայքարում է ու բազմաթիվ աներևակայելի հաղթանականեր է գրանցում:
Հ․Գ․ Բազմաթիվ անգամներ բժիշկ Մանուկյանի հետ միասին եղել ենք վիրահատարանում․․․ Թերևս չէի մտածի, որ միասին կլինենք նաև ռմբակոծության տակ․․․»

«Սպիտակ Բանակի «Լոռա» հրթիռը՝ Բժիշկ Տարոն Տոնոյանն է․․․
Բժիշկն առաջնագծի վիրահատարաններում է հենց առաջին իսկ օրվանից․․․ Թշնամու ահ ու սարսափն է մեր վիրաբույժ Տարոն Տոնոյանը…
Հաղթելու ենք դաժան ու ստոր թշնամուն ու հաղթելու ենք՝ առողջ»։

«Հայոց Սպիտակ Բանակի առաջնամարտիկներից է բժիշկ Հայկ Հովհաննիսյանը․․․ Հայկ ջան, արագ հաղթեք ու հետ եկեք՝ սպասում ենք»։

«Հաղթելու ենք՝ առաջնագծի մեր Սպիտակ Բանակի բժիշկ Սեինյանն է ասում․․․ Բժշկի սխրանքների մասին պատմությունները՝ անթիվ են ու անհամար․․․»։

«Սպիտակ Բանակի «Սմերչ»-ը՝ մեր Խանոյան Արմենն անպարտելի է․․․ Հաղթելու ենք՝ ասում է առաջնագծում պայքարող ԲԺիշկ Խանոյանը՝ ես հավատում եմ Բժշկին»։

На изображении может находиться: 1 человек, сидит, стол, экран и в помещении

«Հայոց Սպիտակ Բանակի «Իսկանդեր»-ներից մեկն առաջին իսկ օրվանից աշխատում է առաջնագծում, մեր Անատոլի Գնունին աներևակայելի սխրանքներ է գործում ․․․»։

«Հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ․․․ Չկասկածեք՝ այլընտրանք չունենք
Եվ այսպես, Արմեն Բդոյանը՝ մեր Սպիտակ Բանակի ներկայացուցիչներից, Բժիշկը մեր Հերոս Տղերքի կողքին է՝ հենց Արցախում․․․ Բդոյանը վիրահատում է, ուժեղացնում ու առողջացնում է մեր Տղերքին․․․»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել