Նպատակ են ունեցել հրադադարից առաջ գրավել Հադրութը, բայց այսօր Հադրութի ղեկավարը վարչակազմի շենքում է

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ի ժամը 12-ի հումանիտար հրադադարից ժամեր առաջ փորձել է գրավել Հադրութ քաղաքը։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հաջողվել է նրանց դիվերսիոն խմբերը մտցնել Հադրութ քաղաք և Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևավորվել, վերաձևակերպվել, վերադասավորվել և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչական շենքում։ Րոպեներ առաջ հետը կապ եմ ստեղծել ու եկել»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել