Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»։
Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ օրեր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, Գեորգի Ավետիսյանն ազատվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։