ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․
«Մենք շատ հզոր ազգ ենք, մենք շատ միասին ենք: Այս պատերազմի ընթացքում ծանոթացա բազում մարդկանց հետ, որոնք շատ մեծ բան են անում հիմա աշխարհի տարբեր մասերում: Ես անչափ շնորհակալ եմ իմ լավ ընկերներ Ալբերտ Պողոսյանին, Տիրան Հակոբյանին, Գրիգոր Տեր-Ղազարյանին և այլոց, որոնք ուղղակի կենտրոնացրեցին հազարավոր հայորդիների և չափազանց մեծ գործ արեցին և անում են հենց հիմա: Բոլորիդ հատ հատ հիշելու եմ իմ եղբայրներ և քույրեր: Մենք հզոր ենք միասին»։