Հայրենիքի համար զոհվել է Վան Ասլանյանը․ «Վանը բարի էր, լավատես, ուրախ բնավորությամբ»

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Արարատի մարզի Շաղափ գյուղից Վան Ալանյանը։ Նա ծնվել էր 2001 թվականին։

Վանի անունը հայրենիքի համար զոհվածների ցուցակում Արցախի պաշտպանության բանակը հրապարակեց հոկտեմբերի 3-ին։

Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա հարազատներից նշեցին, որ Վանը 10 ամսվա ժամկետային զինծառայող էր։

«Բարի, լավատես, ուրախ բնավորությամբ։ Արցախյան պատերազմում իր կյանքը հանուն Արցախի նվիրաբերեց»,-նշում են հարազատները։

Վանը սովորել է Շաղափի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել