Երևանի ավագանին իր շնորհակալությունն է հայտնել Ժնևի քաղաքային խորհրդին։
«Ժնևի քաղաքային խորհրդի հարգելի անդամներ,
Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևի ընդունման կապակցությամբ։
Հատկապես պատերազմական գործողությունների թեժ փուլում կարևոր ենք համարում այս հասցեական ուղերձը, որով ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների թիրախում են դարձել Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքային ենթակառուցվածքները և պատմամշակութային հուշարձանները։
Ժնևյան կոնվենցիայի համատեքստում բանաձևի շեշտադրումները հասցեական են և պետք է արժանան միջազգային հանրության գնահատականին և դրանից բխող գործողություններին։
Առանձնահատուկ շնորհակալ ենք բանաձևի հեղինակներ Առնո Մորեյոնին, Աննա Բարսեղյանին, Օլիվիե Գուրթներին, Բրիջիտ Սուդերին, Ալեն դե Կալբերմատենին, Դելֆին Վյուզտին և մյուսներին այս նախաձեռնության համար։
Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունը Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատմանը։
Հարգանքով և երախտիքով,
Երևանի ավագանի»։