ՀՀ պետական բուհերը հայտարարություն են տարածել՝ Արցախին ցուցաբերվող օգնության վերաբերյալ։
Սոցիալական աջակցություն
Պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀ պետական բուհերի ուսանողները կազմակերպել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթաց։ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու անձնակազմերն իրականացրել են պարենային և ոչ պարենային ապրանքների, դեղամիջոցների, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի հավաքագրում, փաթեթավորում, տեսակավորում և տեղափոխում։
ԵՊԲՀ-ն, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, հավաքագրել է ավելի քան 20 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ, որոնք ուղարկվել են Արցախ:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները` դասախոսների ղեկավարությամբ, օրական կարում են առնվազն 20 քնապարկ` Արցախում հայրենիքի պաշտպանների համար: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հենց բուհի ներսում արդեն իսկ կարել են ավելի քան 600 անձրևապաշտպան թիկնոցներ։
Հոգեբանական աջակցություն և առաջին բուժօգնություն
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնների և ՀՖԿՍՊԻ պրոֆեսորադասախոսական կազմերն աջակցություն են ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր տուժել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից։ Դասախոսները հոգեբանական աջակցություն են տրամադրում առաջնագծից վերադարձած զինվորներին և նրանց ընտանիքի անդամներին: Այս օրերին ակտիվորեն աշխատում են նաև հոգեբան ուսանողները, կազմակերպվում են հոգեբանական աջակցմանն ուղղված առցանց սեմինարներ: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կամավորները շարունակում են ծանոթանալ առաջին բուժօգնության հմտություններին: Տեսական գիտելիքներն ուղեկցվում են գործնական հմտությունների կիրառմամբ: Բուհում ձևավորվել են կամավորական ջոկատներ՝ կինեզիստների կամավորական խումբ, որը տարբեր հիվանդանոցներում վիրավորներին ցուցաբերում է առաջին օգնություն և փրկարարների խումբ՝ օգնելու ԱԻՆ-ի աշխատանքներում։ Բուհերի ուսանողները և աշխատակի
Կրթական և տեղեկատվական աջակցություն
Հայկական պետական մանկավարժական համալսարանն Արցախի պետական համալսարանի ուսանողներին կցագրել է «Google Classroom» հարթակին, որի միջոցով իրացվում է արցախցի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը: Պատերազմի առաջին իսկ օրվանից մի շարք բուհերի ուսանողներ մասնակցում են տեղեկատվության ստուգման, քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական մեդիայում ապատեղեկատվության դեմ պայքարի աշխատանքներին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում իրականացվում է ռազմական դրության պայմաններում
Մշակութային աջակցություն
Հայ Ազգային երաժշտական հարթակի նախաձեռնությամբ Երևանի պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է երկու առցանց համերգ-դրամահավաք՝ ի աջակցություն բանակի։ Օրերս կոնսերվատորիայի մուտքին հարակից հարթակում կկայանա ԵՊԿ սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ «Հաղթում ենք» խորագրի ներքո:
ՀՊՄՀ և Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները պարբերաբար այցելում են արցախցի փոքրիկներին և փորձում կազմակերպել նրանց առօրյան՝ իրականացնելով ժամանցային և ուսուցողական ծրագրեր: