ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․
«Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»։
Հիշեցնենք, որ ըստ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Արտաքին գործերի նախարարների հայտարարության, հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։