Վախ չի լինում էդ պահին, ոչինչ համարյա չես զգում, ուղղակի գիտես քո գործողության կարիքն ինչքան կա․ հայրենիքի պաշտպանության առաջնագծում

ԱՌաջնագծում զինծառայողները մարտական են տրամադրված, գոհ են իրենց աշխատանքներից, նշում են, որ թշնամուն իրենց խրամաբջջում էլ են կարողացել ոչնչացնել։

«Էդ պահին շատ բանի մասին չես մտածում, ուղղակի գիտես, որ անհրաժեշտությունը կա դրա, այսինքն պետք է գնաս առաջ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ զինվոր մի տեղ կանգած ունի քո կարիքը, պետք է իրան օգնես։ Հիմնականում, շատ բան մոռանալով, ուղղակի գնում ես առաջ, ու չես էլ ուզու, հետ նայես, որովհետև պատրաստ չես անգամ մի գրամ հող տաս, վախ չի լինում էդ պահին, ոչինչ համարյա չես զգում, ուղղակի գիտես քո անելու, քո գործողության կարիքն ինչքան կա, լսում ես հրամանատարիդ ու անում ես էն, ինչ որ քեզնից հասանելի է՝ ամենալավ կերպով, որովհետև ամեն մի սխալը կարող է մարդու կյանք արժենա»,-ասում են զինվորները։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել