Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք, որոնցից.
- 45771-ն` առողջացած,
- 1016-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 6-ն են)
- 8646-ն այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 303–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 322528 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 649 նոր դեպք և 243 առողջացած, կատարվել է 2737 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։