Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Շնորհիվ համայն հայության անհամար և արագ նվիրատվությունների՝ #Aid4Artsakh արշավի շրջանակներում շատ կարճ ժամանակում հասանք սահմանված 5 մլն ԱՄՆ դոլարի նշաձողին, որն, ինչպես և խոստացել էինք, կրկնապատկվեց հայտարարված վերջնաժամկետից շաբաթներ առաջ։
Ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» հանգանակության ֆոնդին և կօգտագործվի բացառապես Արցախի և Հայաստանի համար մարդասիրական օգնության և շտապ օգնության նշանակության բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։
Միությունը զորություն է»։