Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:

Որոշում է կայացվել նաեւ Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել