Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից (1000դրամների) հայտնում են․
«Ձեզ ենք ներկայացնում մեր խոշոր նվիրաբերություններից ևս մեկը, որը կատարել են Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները:
Շնորհակալ ենք նվիրաբերության համար և ստորև ներկայացնում ենք վերջիններիս ուղերձը.
«Հայոց բանակը և հայ զինվորը Հայոց աշխարհի և համայն հայության գոյության հենասյունն են: Մեր պարտքը նրանց երբեք չի մարվի: Հավերժ երախտապարտ ենք: Փառք Հայոց հաղթական բանակին. ընկերներ Լոս Անջելեսից»։