Ուսուցիչները այսօր քաղում են իրենց աշխատանքի հիացական արդյունքը՝ զինվորների ամենժամյա սխրանքով. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ասել է, որ Արցախի դեմ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կան սպանվածներ ու «ակնհայտ է ահաբեկչական մեթոդներով հարձակումներ գործելու եւ էթնիկ զտումների նպատակը»:

«ԱԹՍ-ներով հարձակումներն իրականացվում են այն քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, որոնց տարածքները կարող են լինել մարդաշատ: Այդ հարձակումները նպատակ ունեն հնարավորինս շատ վնասներ պատճառել: Հոկտեմբերի 2-ից համազարկային կրակի հրթիռներով են հարձակումներ իրականացվում, որոնք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են, որովհետեւ դրանցով թիրախավորելիս՝ հնարավոր չէ տարբերակել քաղաքացիական եւ ռազմական օբյեկտները»,- ասել է Արման Թաթոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել