ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկետմբերի 5-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ հակառակորդի կենդանի գերիներ ունենալու մասին տեղեկություն չունի․ «Նման հարց չի էլ քննարկվել»։
Հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվության մասին Հովհաննիսյանը նշեց․ «Փաստացի, Ադրբեջանը, շատ հաճախ, Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող»։ Նա նաև հավելեց, որ պետք չէ հավատալ, թե հակառակորդը գյուղեր է գրավել։ «Երեկ ցույց տվեցինք տեսանյութով, թե ինչպես են իրենց զինվորները փախչում Մատաղիսից, իսկ նախորդ օրը ամուսին ու կին ուզում էին գալ Մատաղիս»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Մամրամասները՝ տեսանյութում