Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են․
«Հարգելի հայրենակիցներ
Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան ՊԲ-ն հրապարակել էր հայկական կողմի ևս 26 զոհի անուն, որոնց մեջ էր նաև Վահագնի անունը։