Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս 27 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողներն են՝
- Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.
- Հովսեփյան Յուրի Կարենի, ծնվ. 2000թ.
- Ավանեսյան Աշոտ Մեյվայի, ծնվ. 2000թ.
- Ամիրյան Սամվել Սարգսի, ծնվ. 1996թ.
- Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2000թ.
- Հովսեփյան Էրիկ Տիգրանի, ծնվ. 2002թ.
- Սարգսյան Նարեկ Սամվելի, ծնվ 2001թ.
- Գևորգյան Ժորա Կարենի, ծնվ. 2001թ.
- Սարգսյան Արսեն Սարգսի, ծնվ. 2001թ.
- Խաչատրյան Արման Արմենի, ծնվ. 2001թ.
- Հարությունյան Սամվել Նորայրի, ծնվ. 2000թ.
- Թախմազյան Վահագն Վարդանի, ծնվ. 2001թ.
- Չոբանյան Հովհաննես Զոհրաբի, ծնվ. 2002թ.
- Հակոբյան Տիգրան Մերուժանի, ծնվ. 2000թ.
- Մանուչարյան Գրիգոր Ռաշիդի, ծնվ. 2002թ.
- Զորոյան Տիգրան Մանվելի, ծնվ. 2002թ.
- Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ.
- Զարգարյան Հակոբ Բենիկի, ծնվ. 2002թ.
- Ղազարյան Սոսիկ Գարիկի, ծնվ. 2002թ.
- Քարամյան Աշոտ Ավետիքի, ծնվ. 2002թ.
- Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979թ.
- Մելիքյան Ավագ Գրիշայի, ծնվ. 1978թ.
- Մովսիսյան Անդրանիկ Գևորգի, ծնվ. 1987թ.
- Սարգսյան Վահագն Աշոտի, ծնվ. 1975թ.
- Իսպիրյան Դմիտրի Սերգեյի, ծնվ. 1987թ.
- կամավորական Պետրոսյան Ռոբերտ Արմենի, ծնվ. 1992թ.
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 58 զոհի մասին։ Այս պահին Արցախի մարդկային ընդհանուր կորուստները 84 են։
ԹԱՐՄԱՑՈՒՄ 29․09․20, 15։20
ՊԲ պարզաբանումը․
«Հարգելի հայրենակիցներ
Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»:
ԹԱՐՄԱՑՈՒՄ 29․09․20, 18։30
«Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»։