Գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ. Աշոտ Ասատրյան

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016 թվականին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են մարդու ամեն բառը ուժա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինս գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։

Թարմացում

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, սահմանային իրավիճակի մասին վերջին տվյալները հայտնելիս նաև ասաց․ «Որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա, վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել