Որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա, վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտնում է սահմանային իրավիճակի մասին վերջին տվյալները։

Ի պատասխան լրագրողների հարցերին, նա հայտնեց, որ ադրբեջանական կողմը չի դիմել դիերի տարհանման խնդրանքով։

«Ոչ, նման խնդրանք չունենք։ Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղերևում էին ադրբեջանական զորքերի զինծառայաղների բազում դիակներ։ Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան մեր կողմում թողնված»,-ասաց Արծրուն Հովհաննսիյանը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի մոտ գերի ընկած հակառակոդի ծինծառայողների հարցին, նա ասաց․ «Որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա։ Բայց, քանի որ կան բազում դիեր, ադրբեջանական զինծառայողների, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»,-նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, կեղծ է նաև հայկական կողմի 100-ավոր զոհերի մասին տեղեկությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել