«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է կատարել, որում ասվում է․
«Ադրբեջանցի հաքերները WhatsApp և Viber հավելվածների միջոցով Հայաստանում և Արցախում բնակվող օգտատերերին են ուղարկում խուճապ առաջացնող ձայնային հաղորդագրություններ, որում իբր մեջբերում են փոխգնդապետ Զարզանդի խոսքերը։
Հաղորդագրության մեջ նշվում է, թե հակառակորդի գրոհի հետևանքով հայկական զորքերը ետ են նահանջում, և շուտով փակվելու է դեպի Հայաստան տանող ճանապարհը»: