Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդմամբ` այս մասին Բաբայանն ասել է լրագրողների հետ զրույցում:
«Այս պահին ունենք 10 զոհը և 4 դիրքի կորուստ, բայց իրավիճակն ամեն րոպե փոխվում է։ Բնակավայրի կորուստ չունենք»,- ասաց Բաբայանը: