Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծվել է հսկիչ հանձնաժողով, որը կունենա 12 անդամ

Ազգային ժողովի մեկ քարորդ պատգամավորների ստորագրությունով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: ԱԺ-ում քննարկվեց նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը։

Որոշան նախագիծը ԱԺ նիստում այսօր՝ սեպտեմբերի 15-ին,  ներկայացրեց Էդմոն Մարուքյանը:

«Նախագծի նախաձեռնողները առաջարկում են, որ հանձնաժողովը ունենա 12 անդամ, 7-ը «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: Ըստ էության՝ սա ժամանակաին Սահմանադրությունը գրողների կողմից ներդրված մի իրավակարգավորում է, որը մեր կարծիքով ընդհանրապես անիմաստ է, որովհետև հանձնաժողովը այլևս ստեղծված է։ Սակայն Սահմանադրությամբ այն պետք է հաստատվի ԱԺ նիստում»,- նշեց Էդմոն Մարուքյանը: 

Լենան Նազարյանը հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին.  «Արդյոք հանձնաժողովը  կքննարկի նաև ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհճությունը վայելելու համար: Մասնավորաես, ասվել է ըդդիմության կողմից, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի սահմանը հետո ասվել է , որ կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն, առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի հետո բողոքել եք, որ խորհրդարանում դիմակ չպետք է կրեն պատգամավորները, ասվել է, որ անհրաժեշտ սահմանափակումները կարող են կիրառվել այլ իրավական ակտով, բայց դեմ եք քվեարկել կարանտին սահմանելու որոշմանը երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, երբ վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ մարդկանց ազատել են աշխատանքից և պետությունից պահանջել սոցիալական օգնություն տրամադրել: Արդյոք հանձնաժողովը քննարկելու է ընդդիության վարագիծը, արդյոք գնահատելու է ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարցի մեջ կան խեղաթյուրված տեղեկատվություններ: 

«Սահմանները պետք էր փակել, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ Հայաստանում այդ ժամանակ չկային վարակակաիրներ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Իսկ դիմակների վերաբերյալ պատգամավորը նշեց, որ չի հիշում որևէ պատգամավորի, որը նման հայտարարություն արած լիներ։

««Իմ քայլը» խմբակցության ձեռքում է, թե ինչ հարց կգա հանձնաժողովի օրակարգ, ինչպես դրանք կքննարկվեն և կորոշվեն»,-նշեց Մարուքյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել