Այսօր, ժամը 14.30-ի սահմաններում ԱԺ ներխուժած և հրազենային վնասվածք ստանալու հետևանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանի առողջական վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց հիվանդանոցի մամլո ծառայությունը: Ըստ տրամադրած տեղեկություների կատարվել են անհրաժեշտ ռենտգեն և այլ հետազոտություններ, հայտնաբերվել են միայն փափուկ հյուսվածնքերի և ազդրի միջին ծանրության վնասվածք: Վրեժ Վանիկի Գալստյանը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժնում: 25-ամյա երիտասարդն այսօր անցկացնելու է հիվանդանոցում, իսկ թե քանի օր է վերջինս դեռ մնալու հիվանդանոցում՝ ապաքինվելու համար, պարզ կլինի առավոտյան:
Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ արտակարգ միջադեպ է գրանցվել ՀՀ Ազգային ժողովի բակում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net