Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումից հետո երկրի բնակչության ավելի քան 50 տոկոսը հայտնել է, որ պատրաստ չէ պատվաստմանը՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Այսպիսի եզրահանգման են եկել հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող ռուսական կենտրոնի մասնագետները: Փորձագետները հարցում են անցկացրել 1600 քաղաքացիների շրջանում: Հարցվածների ավելի քան 50 տոկոսը դեմ է արտահայտվել պատվաստմանը:
Հիշեցնենք, որ աշխարհում առաջին անգամ կորոնավիրուսի պատվաստանյութը պաշտոնապես գրանցվել է Ռուսաստանում: