Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում  հնարավոր է  կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել