Վրաստանում ևս նոր ուսումնական տարին դասասենյակներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից

2020-2021 ուսումնական տարվա մեկնարկի համար Վրաստանի ԿԳ նախարարությունը Առողջապահության նախարարության հետ միասին մշակել է հատուկ հանձնարարականներ: Առկա հանձնարարականների հիման վրա 2084 հանրային դպրոցում նոր ուսումնական տարին դասասենյակներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Առողջապահության նախարարության կանոնակարգերն են.

  • Աշակերտների միջև 1 մետր հեռավորություն,
  • Շենք մուտք գործող բոլոր անձանց համար դիմակի պարտադիր կրում, բացի աշակերտներից,
  • Ցանկացած անձի շենք մուտք գործելուց առաջ ջերմաչափում և ձեռքերի ախտահանում,
  • Դիմակների պահուստային առկայություն դպրոցներում,
  • Զուգարանների սանիտարական մշակում ամեն դասամիջոցից հետո,
  • Կես ժամանոց ընդմիջում հերթափոխների միջև, դասասենյակների և դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մշակում և օդափոխում,
  • Ջերմող և շնչառական ախտանիշներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում,
  • Դասասենյակների օդափոխում դասամիջոցների ընթացքում,
  • Դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ միջանցք, ուսուցչանոց, աստիճան, տեղաշարժվող բոլոր անձինք՝ բացի աշակերտներից, պետք է դիմակ կրեն:

Վերոնշյալ կարգավորումները հաշվի առնելով՝ ԿԳ նախարարությունը դպրոցներին թույլ է տալիս ծրագրել ուսումնական գործընթացը: Դպրոցները ուսումնական գործընթացի ծրագրման ժամանակ հնարավորություն կունենան.

  • Որոշել դասընթացների տևողությունը (նվազագույնը 30 րոպեանոց դասընթացներ)
  • Որոշել դասընթացների մեկնարկի ժամանակը ըստ դասարանների (ժամը՝ 08:30-ին; 08:45-ին; 09:00-ին),
  • Որոշել և կազմակերպել հերթափոխը,
  • Անհրաժեշտության դեպքում մեկ հերթափոխով աշխատող դպրոցները անցնեն մի քանի հերթափոխի,
  • Դպրոցներում, աշակերտների անվտանգության նկատառումներից ելնելով, ներմուծել խառը ուսուցման մեթոդ (ուսուցում ինչպես դասասենյակներում, այնպես էլ հեռավար),
  • Դպրոցները չծանրաբեռնելու նպատակով կարելի է նաև օգտագործել շաբաթ օրը։

ԿԳ նախարարության որոշմամբ՝ I-IV դասարանների աշակերտների համար ուսումնական գործընթացը դասասենյակներում անցկացնելը պարտադիր է:

Անհրաժեշտության դեպքում խառը մոդելի կիրառման դեպքում V-VI դասարաններում հեռավար ուսուցում հնարավոր կլինի շաբաթական առավելագույնը 1 անգամ, VII – XI դասարանների համար՝ առավելագույնը շաբաթական 2 անգամ, իսկ XII դասարանի համար առավելագույնը 3 անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել