Տեխնիկական խնդրի պատճառով խափանվել է ՀԿԱԾ-ի էլեկտրոնային համակարգը

Տեխնիկական խնդրի պատճառով խափանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը (սերվերը), ինչի արդյունքում կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և վճարահաշվարկային տերմինալների միջոցով վճարումների կատարումը ժամանակավորապես դարձել է անհնար։

Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Այս պահին տարվում են աշխատանքներ՝ առաջացած տեխնիկական խնդիրը վերացնելու ուղղությամբ։

Վճարումները կարող եք կատարել բանկերի միջոցով։

Հայցում ենք ձեր ներողամտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել