Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնությունը հասել է Լիբանան:

«Խաղաղություն Լիբանանին»,-գրել է նա:

Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Թերզյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը բեռնաթափվում:

Սա Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին չվերթն է, որով բացառապես դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին: Երկրորդ և երրորդ չվերթներով օգնություն կուղարկվի արդեն հայ համայնքի համար՝ գույք, պարենամթերք՝ այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը:

Երկրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 9-ին, երրորդը՝ օգոստոսի 11-ին:

https://www.facebook.com/177195089067124/videos/309508010169243

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել