Փոստային բաժանմունքները հուլիս ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, միանվագ դրամական օգնության և ավանդի փոխհատուցման վճարումները կիրականացնեն հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես նպաստառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների միջոցով հասցեական առաքմամբ՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները: