Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ:
Պահպանեք զգոնություն եւ հիշեք, որ դիմակ կրելով, դուք առաջին հերթին պաշտպանում եք ձեր հարազատներին»,-նշել է նա:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/284550576110929