2019-ի տնտեսական աճի տեմպը կորսված է, պետք է քննարկենք ճգնաժամից դուրս գալու հարցը. Փաշինյան

2019 թվականի ընթացքում և 2020-ի առաջին եռամսյակում ՀՀ-ի ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կառավարությունում հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:

Վարչապետի խոսքով՝ փաստը, որ ապրիլին մոտ 70,000 կրճատված աշխատատեղ է եղել, ինչն ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի ՀՀ քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 2020-ի մայիսին կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում է եղել:

«Երեկ մենք ամփոփել ենք նաև հունիսի տվյալները և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020-ի հունիսին 2019-ի հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք իհարկե փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա»,-ասել է նա՝ ընդգծելով, որ հնարավոր է այդ փատը կապված է ստվերի կրճատման հետ։

Փաշինյանի խոսքով՝ պետք է ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլև պետք է մեր բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն ունենալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել