Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Ծիրանահամ հայրենասիրությունը, իհարկե, վատ բան չէ, բայց զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հուլիսի 17-ից 21-ին Հայաստանից արված գումարային նվիրատվության չափը՝ 119 մլն դրամ, մոտ 3 անգամ գերազանցում է մնացած բոլոր երկրներից արված նվիրատվությունների չափին՝ 41.5 մլն դրամ:
Գուցե օրինաչափ է, գուցե ոչ: Բայց մտածելու բան, իսկապես, կա»: