Դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու ուժ չունեմ․ Գայանե Աբրահամյանը հիվանդանոց է տեղափոխվել

Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ընկերներ, լրագրողներ, ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար, արդեն մի քանի օր է Կորոսնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց, Նորք Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի հիանալի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու ուժ չունեմ, հարցազրույց տալ վստահաբար չեմ կարող։

Առողջ եղեք, հուսով եմ այս մղձավանջն արագ կավարտվի»։

Հիշեցնենք․ ավելի վաղ նա գրել էր, որ իր երեխաներն ու ամուսինն արդենն լավ են, իր մոտ բարդացումներ են եղել՝ թոքաբորբ, բարձր ջերմություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել