Երևան քաղաքում՝
Հուլիսի 22-ի երեկոյան, 23-24-ին գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:
Հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 22-ին, 25-ին, 27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով։
