Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի <<ORBITER-3>> տիպի անօթաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:


