Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Հարգելի ծնողներ, բարեկամներ, ընկերներ, ով ծառայող ունի Տավուշում, հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց հիմա շատ կարևոր ա բաց կապով իրենց չզանգել և ավելորդ հարցեր չտալ։
Նաև չպատասխանել նույնիսկ ձեզ հայերենով գրող անծանոթ օգտատերերի, դա կարող են ադրբեջանական ֆեյքեր լինել, որոնք միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում կամ փորձում իրավիճակի մասին փակ ինֆորմացիա կորզել։ Եղեք զգոն»։