Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ինքը վրանի կարիք չի զգում: Նրա թիմակիցներն են ցանկացել նրա համար վրան տեղադրել:
Այս մասին ոստիկանների հետ բախումներից հետո լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, Ժառանգություն կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:
Նա հայտարարեց, որ իրենք ոստիկանության գործողության հիմնավորմանը կսպասեն մինչև 17:20 և անկախ պատասխանի արդյունքից` իրենք վրանը կտեղադրեն:
Աղբյուրը` Իրավաբան.net